Մայիսի 20-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ 1-6-րդ դասարանների հաշվետու համերգը։ Դպրոցի առաջինից վեցերորդ դասարանցիները հանդես եկան երաժշտական և պարային ինքնատիպ կատարումներով, որոնք ուսումնասիրել և սովորել էին մեկ տարվա ընթացքում։ Իսկ համերգից հետո ծնողներն ու հյուրերը շրջեցին դպրոցում և ծանոթացան աշակերտների աշխատանքներին տեխնոլոգիա և կերպարվեստ առարկաներից։