Գիտական զրույց դպրոցի աշակերտների հետ

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) Ամենամյա ամփոփիչ գիտաժողովի շրջանակում հոկտեմբերի 7-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում անցկացվեց գիտական զրույց դպրոցի աշակերտների հետ: Զրույցին մասնակցեցին գիտնականներ Արա Սեդրակյանը (ֆմ.գ.դ., պրոֆեսոր, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող), Հայկ Սարգսյանը (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Ռուս-Հայկական համալսարան), ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ:

Աշակերտները հնարավորություն ստացան անմիջականորեն շփվելու գիտնականների հետ, լսելու հետաքրքիր զեկույցներ և քննարկելու ֆիզիկայի տարբեր ուղղությունների վերաբերյալ հարցեր: