Digitec 2025

           Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտները Digitec 2025-ում

 

Դիլիջանի կենտրոնական դպրոցի տաղանդավոր աշակերտները, որոնք հաճախում են նաև «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց, մասնակցեցին Digitec 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց ստեղծած խելացի ակվարիումը։

Աշակերտների ստեղծած ակվարիումը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով կերակրել ձկներին, վերահսկել ջերմաստիճանը, վերահսկել ջրի մակարդակը, թթվածնով հարստացնել ջուրը, կատարել ջրի մաքրում, լուսավորել ակվարիումը շրջակա լուսավորմանը համապատասխան, ինչպես նաև ազդանշան տալ, եթե տվյալները դուրս են սահմանված նորմայից։