Նոյեմբերի 20-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի պատմության ուսուցչի նախաձեռնությամբ անցկացվեց ինտելեկտուալ խաղ Դիլիջան համայնքի դպրոցների աշակերտների և աշխատակիցների միջև։ Խաղին մասնակցեցին հետևյալ դպրոցների թիմերը՝
Հաղարծինի միջնակարգ դպրոց
Դիլիջանի Վ․ Անանյանի անվան միջնակարգ դպրոց
Գոշի միջնակարգ դպրոց
Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց
Դիլիջանի կենտրոնական դպրոց
Խաղն անցավ ջերմ և ընկերային մթնոլորտում։ Նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։


