«History box» և «Geobox» ծրագրերը Դարպասի միջնակարգ դպրոցում

Նոյեմբերի 21-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտները «History box» և «Geobox» ծրագրերի շրջանակում այցելեցին Դարպասի միջնակարգ դպրոց։

«Geobox» ծրագրի մասնակից աշակերտները նախապես պատրաստվել էին․ նրանք ստեղծել էին աստղադիտական անկյունաչափ, կողմնացույց և հորատման սարքավորում։ Այցի ընթացքում նրանք կիսվեցինք իրենց գիտելիքներով Դարպասի դպրոցի աշակերտների հետ՝ ներկայացնելով այդ սարքերի օգտագործման նպատակը, ստեղծման ընթացքը և կիրառման սկզբունքը։ Վերջում նրանք դպրոցին նվիրեցին սարքերի մեկական օրինակ։

«History box»-ի աշակերտները վերարտադրեցին Լևոն Երկրորդ թագավորի թագադրության արարողությունը։

Այնուհետև աշակերտները բաց դաշտում միասին սպորտային խաղեր խաղացին և համտեսեցին Դարպասի դպրոցի աշակերտների աճեցրած խնձորները։

Օրը լի էր վառ զգացմունքներով։