Բերեցին դդումները, մաքրեցին կորիզները, լցոնեցին կարկաշները, վառեցին ջեռոցները, եփեցին ղափամաները, ներկայացրեցին հանելուկները, նաև՝ տեղեկությունները, երգեցին երգերը, պարեցին պարերը, բերեցին ղափամաները, հյուրասիրվեցին բոլորը, տպավորություններ, հնգյակներ և ասացվածքներ գրեցին միմիայն չորրորդցիները։
Տպավորություններ
Ինձ շատ դուր եկավ մեր Ղափամայի ծեսը։ Ամենալավն այն էր, որ բոլորն ուրախ էին։ Մինչև հիմա իմ ծնկները ցավում են, որովհետև հանելուկն ասելիս ծնկների վրա եմ ընկել։ Շա՜տ ուրախ ծես էր։ Ղափաման համով էր ստացվել։ Վերջիվերջո շատ լավն էր այդ օրը։ Գոռ Գասպարյան
Մենք մեր դասարնցիներով պատրաստեցինք ղափամա և ներկայացրեցինք տեղեկություններ ղափամայի մասին։ Մենք սկզբում պատմեցինք դդումի օգտակարության մասին, հետո՝ ղափամայի։ Ներկայացման ժամանակ նաև երգեցինք և պարեցինք, հետո ասացինք, թե ինչ է խորհրդանշում ղափաման։
Մեր դասարանից մի քանի հոգի, երբ հանում էինք դդումի կորիզները, նրանք վերցնում և կեղևով ուտում էին։
Ղափամա պատարաստելիս սկզբում լցնում էինք բրինձ, ապա կարագ և չիր։ Ինձ դուր եկավ ղափամա պատրաստելը։ Ուտելու ժամանակ միայն ես ու Մարկը չկերանք։ Ահա այսպես անցավ մեր օրը։ Նաիրի Դավթյան
Երեկ մենք պատրաստել էինք ղափամա։ Բոլոր ծնողները և ուսուցիչները եկել էին։ Մենք շատ գեղեցիկ էինք հագնված և լավ ներկայացրեցինք ծեսը։ Բոլորն իրենց խոսքերը լավ ասացին։ Վերջում ղափամա հյուրասիրեցինք։ Ղափաման շատ լավ էր ստացվել։ Արեգ Ալիխանյան
Մի գեղեցիկ օր ես արթնացա և գնացի դպրոց։ Սկզբում դաս արեցինք, հետո գնացինք Արվեստի սրահ, որ սկսենք մեր ծեսը։
Բոլորը հավաքվեցին և սկսեցինք։ Ադելինան ասաց՝ Այն ի՞նչն է, ի՞նչը և երեք հանելուկ ներկայացրեցինք, այնուհետև փաստեր ասացինք դդումի մասին։ Հետո
եկավ ավագ խոհարար Գոռը և ասաց, որ պետք է բերել դդում, բրինձ, չրեր, կարագ և դդումը լցոնել։
Երգեցինք, պարեցինք և վերջում ղափաման հյուրասիրեցինք։ Փորձեցին ծնողները, տնօրինությունը և մենք։ Մեր պատրաստած ղափաման շա՜տ համեղ էր։ Անի Գոգչյան
Հնգյակներ
Ղա՜-փա՜-մա՜,
Համեղ, բուրավետ,
Բացվում է, լցվում է, կշտացնում է,
Հյուրասիրում եմ, սիրում եմ, խնայում եմ, պաշտպանում եմ,
Մարգարիտներով լի դդում։ Անի Անդրասյան
Ղափամա՜,
Ախորժալի, համեղ,
Պատրաստվում է, ուտվում է, կշտացնում է,
Աճեցնում եմ, համտեսում եմ, հյուրասիրում եմ, սիրում եմ,
Դդմաճաշ։ Սուրեն Մկրտչյան
Ղափամա՛,
Համեղ, անուշաբույր,
Եփվում ես, համտեսվում ես, պատրաստվում ես,
Աճեցնում եմ, հյուրասիրում եմ, համտեսում եմ, սիրում եմ,
Չրերո՛վ, չամիչո՛վ ու բրնձո՛վ լի դդում։ Ադելիան Ավինյան
Ղափամա՜,
Քաղցր հոտով, համով,
Եփվում է, ուտվում է, համով բույր է տարածում,
Սիրում եմ, եփում եմ, հյուրասիրում եմ, ուտում եմ,
Մարգարիտներով լի, սև ու ոսկեգույն կլորներով թագվորակա՛ն ուտելիք։
Մարկ Ազարյան
Ասացվածքներ
Թե դդմի մեջ չիր, չամիչ, բրինձ և կարագ լցնես, անպայման ղափամա կուտես։ Ադելինա Ավինյան
Դդմի մեջ բրինձ լցրո՛ւ, չիր ու չամչին էլ տեղ տո՛ւր։ Հովհաննես Ալավերդյան
Ղափաման բերեցինք, բոլորին բաժին տվեցինք։ Տիգրան Բադալյան
Եթե ղափամա ունես, տխրություն կյանքում չունես։ Սուրեն Մկրտչյան
Եթե չիր, չամիչ, կարագ, բրինձ գնես, ղափամա՛ կպատրսատես։ Նաիրի Դավթյան
Եթե դդում սիրում ես, ղափամա էլ կսիրես։ Անի Գոգչյան

