«Դասը՝ խաղի տեսքով,  հաղթանակը՝ գիտելիքի»

7-րդ դասարանի «հանրահաշիվ» առարկայի շրջանակում «Դասը՝ խաղի տեսքով,  հաղթանակը՝ գիտելիքի» նախագիծը կառուցվեց այն գաղափարի շուրջ, որ խաղ ստեղծելով՝ երեխան սովորում է ավելի հեշտ ու հաճույքով։ Աշակերտները խմբերով պատրաստեցին կրթական խաղեր՝ ինքնուրույն մշակելով կանոնները և ձևավորելով խաղային բովանդակությունը։ Խաղերի մեջ ներառված առաջադրանքները անմիջապես կապված էին ուսումնասիրվող թեմայի հետ, ինչը նյութը դարձնում էր կիրառական և հասկանալի։ Խաղալու ընթացքում երեխաները լուծում էին խնդիրներ և աննկատ ամրապնդում նոր գիտելիքը։ Այդպիսով՝ դասը վերափոխվեց ստեղծագործական, համագործակցային գործընթացի, որը նպաստեց թեմայի արագ և խորքային յուրացմանը։