Երրորդ դասարանը բոլորիս ժամանակի միջով տարավ դեպի ավանդական հայկական Նոր տարին։ Երեխաները նախօրոք ուսումնասիրել էին թեման և բեմական անկրկնելի խաղով ներկայացրեցին Ամանորի նախաշեմին տան շեմն օրհնելու, Նոր տարվա անցումնային գիշերը մեծ գերանը վառելու, Կաղանդ ծառը զարդարելու, տարեհաց ու Ասիլ-Վասիլներ թխելու, բաժինք հավաքելու ավանդույթները, ինչպես նաև Երկար Հովհաննեսի ու Պատանեսի խաղը։ Միջոցառումը համեմված էր ամանորյա ասիկներով, բարեմաղթանքներով, երգ ու պարով։

