7-րդ դասարանցիները կազմակերպել էին միջոցառում՝ «Չարենցն իմ շուրթերին» խորագրով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան օրվան։
Մարտի 13-ը հայ գրականության կարևոր օրերից է․այս օրը ծնվել է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը՝ մի ստեղծագործող, ով իր տաղանդով և գաղափարներով նոր շունչ բերեց հայկական պոեզիային։ Երեխաները մեծ ոգևորությամբ և սիրով արտասանեցին հոգեպարար ստեղծագործություններ՝ հիշելով մեծն բանաստեղծին։ Դահլիճում տիրում էր ջերմ մթնոլորտ։
Չարենցի խոսքը այսօր էլ արդիական է, նրա տողերը՝ կենդանի։


