Mary Ghalayan
Մերի Ղալայանը 2013 թ․-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի աստիճան։ Այժմ ՎՊՀ-ի հայցորդ է։2016-2017 թթ․ աշխատել է ՎՊՀ-ի հենակետային վարժարանում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության փոխարինող ուսուցչուհի։ 2017-2018 թթ․ աշխատել է Լոռու մարզի Արևածագ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 2018 թ․-ից աշխատում է ՎՊՀ-ի քոլեջում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության դասախոս։Զուգահեռ հիմնական աշխատանքին՝ աշխատել է Վանաձորի Ա․ Խլղաթյանի անվան թիվ 18 դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության փոխարինող ուսուցչուհի, ինչպես նաև՝ Լոռու մարզի COAF Smart Center-ում՝ որպես ռուսաց լեզվի ծրագրավար։2019 թ.-ից աշխատում է ՎՊՀ-ի գրականության ամբիոնում՝ որպես «Ռուս գրականության դասավանդման մեթոդիկա» առարկայի դասախոս։Տպագրել է «Основные проблемы обучения письменной коммуникации в учебных заведениях Армении» թեմայով գիտական հոդված։2020 թ․ հունվարից աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։