Անահիտ Ափինյան
Անահիտ Ափինյանն ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի «Օտար լեզուներ» բաժինը: 2007-2012 թթ. աշխատել է Վանաձորի թիվ 20 դպրոցում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի: 2012 թ-ին դարձել է Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի հաղթող՝ ստանալով հնարավորություն ուսանելու Միննեսոտայի պետական համալսարանի «Կրթական Տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում: Ուսմանը զուգահեռ աշխատել է նույն համալսարանի «Ակադեմիական տեխնոլոգիաների» կենտրոնում: «Էքսէլ» ծրագրի շրջանակներում համագործակցել է Մանկետոյի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների հետ: Այժմ շարունակում է առցանց տարբերակով սովորել Միննեսոտայի պետական համալսարանում և գրում է մագիստրոսական թեզիս “Gamification for Engaged Learning” թեմայով: