Գայանե Միսակյան
Գայանե Միսակյանը ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը: Ուսումնառության տարիների ընթացքում եղել է «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ անդամ, տպագրել է երկու հոդված կանանց՝ քաղաքականության մեջ ներգրավվածության մասին: Երկու տարի դասավանդել է «Գրականության դասավանդման մեթոդիկա» Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում:
2007թ. ից աշխատում է Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցիչ:
«Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլի հաղթող է ճանաչվել 2013 և 2016թթ.ին: Ռուսաց լեզվի զարգացմանն ու տարածմանը ուղղված նախագծի համար ստացել է հավաստագիր Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի ռեկտոր Վ. Մ. Ֆիլիպպովի կողմից (2015թ.):
Այբ կրթական հիմնադրամի կողմից ստացել է շնորհակալագրեր դպրոցում «Ռուսական արջուկ» մրցույթի կազմակերպման և աշակերտների կողմից լավ արդյունքների ցուցաբերման համար: (2011- 2017թթ.): «Ոսկե բանալի» թատերական ներկայացումների հանրապետական 7-րդ և 8-րդ մրցույթ-փառատոններում Գայանե Միսակյանի կողմից բեմադրված «Լուկոմորյեի մոտ» և «Մուխա-Ցոկոտուխա» ներկայացումները գրավել են մրցանակային առաջին տեղը: Հիմնվելով սեփական փորձի վրա՝ 2019թ. տպագրել է հոդված՝ «Թատերական ներկայացումները որպես ռուսաց լեզվի ուսուցման խթանման միջոց» թեմայով: Գ. Միսակյանը ակտիվ մասնակցում է վերապատրաստումների և սեմինարների, զբաղվում ինքնակրթությամբ՝ անընդհատ կատարելագործելով մանկավարժական հմտությունները,: Համագործակցում է «Ռոսիա» ՀԿ հետ, Գյումրիի «Ռուսական տուն» կազմակերպության հետ՝ մասնակցելով տարբեր ծրագրերի։ Մի շարք դասախոսների և ուսուցիչների հետ 2019թ. Բելոռուսիայի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի հիմնախնդիրներին նվիրված միջազգային ֆորումին: 2022թ. ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ: 2023թ․-ի սեպտեմբերից համատեղությամբ աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցիչ: