Լիլիա Ալոյանը Դիլիջանի կենտրոնական դպրոցում դասավանդում է հիմնադրման օրվանից սկսած․ միջին դպրոցում՝ «Կենսաբանություն» և «Բնագիտություն», կրտսեր դպրոցում՝ «Գիտություն» առարկանները։ Նա նշում է, որ իր դասերն առանց փորձերի ու հետազոտությունների հնարավոր չէ արդյունավետ կերպով անցկացնել, քանի որ ամենատարբեր փորձերի շնորհիվ ամրապնդվում է տեսական գիտելիքը, երեխաներին հնարավորություն է տրվում հետազոտել և իրենց տեսածի հիման վրա եզրակացություններ կատարել։
Լիլիա Ալոյան
Լիլիա Ալոյանը շատ է կարևորում այն հանգամանքը, որ լաբորատոր փորձերի միջոցով երեխաները սովորում են ինքնուրույն ուսումնասիրություններ և դրանց վրա հիմնված եզրահանգումներ կատարել, մանավանդ որ իր դասավանդած առարկաների շրջանակներում ստացած գիտելիքն ու փորձառությունն անհրաժեշտ են ոչ միայն դպրոցական ուսումնառության ընթացքում, այլև օգտակար ու կարևոր նշանակություն ունեն ողջ կյանքի համար։