Նարինե Հովհաննիսյան
Նարինե Հովիկի Հովհաննիսյան։ Ծննդավայրը` Լոռու մարզ՝ գյուղ Վահագնի։ 1991-2001 թթ. միջնակարգ կրթությունը ստացել է Վահագնիի դպրոցում։ 2001-2006 թթ. սովորել և ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, ստացել «Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ» որակավորում։ 2006 թ.-ից աշխատում է Վանաձորի թիվ 23 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի։ 2020-2021թթ. Վանաձորի թիվ 23 դպրոցում ղեկավարել է «Կանաչ» ջոկատայինների թիմը, որը մասնակցել է “Կանայք կլիմայում և էներգետիկայում” ՀԿ-ի կազմակերպած ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրին և շահել 2 միլիոն դրամ դրամաշնորհ, ինչի շնորհիվ դպրոցում տեղադրվել է 5կՎտ հզորությամբ արևային կայան։ 2021 թ. ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, սովորում է մագիստրատուրայի «Էներգախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ» բաժնի հեռակա վերջին կուրսում։ 2023 թ. սեպտեմբերից Դիլիջանի կենտրոնական դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին է։