Ռուզաննա Սարոյան

Ռուզաննա Սարոյանը ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Քիմիա (բնապահպանություն)» բաժինը: Աշխատել է Մարցի դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցչուհի, այնուհետև Լորուտի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի: 2017 թ. -ից մինչ օրս աշխատում է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի: Մասնակցել է տարբեր կրթական վերապատրաստումների, սեմինարների: 2024 թ. մասնակցել է ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպված ուսուցիչների կամավոր ատեստավորմանը՝ ցուցաբերելով 92% արդյունք: 2025 թ. -ի սեպտեմբերից աշխատում է Դիլիջանի Կենտրոնական դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի: