Լիլիթ Սարգսյան

Լիլիթ Սարգսյանը գերազանցության դիպլոմով ավարտել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցություն (գերմաներեն) բաժինը։ Ունի տպագրված երկու հոդված «Alpen-Kaukasus Kurier» առաջին գերմանալեզու ուսանողական ամսագրում։ 2023 թ.-ին մասնակցել է Հայաստանի գերմաներենի ուսուցիչների միության 6-րդ համահավաքին, որը կրում էր «Մետամորֆոզներ. գերմաներեն» խորագիրը։ Նույն թվականից աշխատում է Teleperformance Armenia ընկերությունում որպես հաճախորդների սպասարկման գործառնական ավագ ներկայացուցիչ։ 2024 թ.-ից ուսանում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մագիստրատուրայում՝ հանրային կառավարման բաժնում։ Մասնակցել է հանրային կառավարմանը և Operations Management-ին վերաբերող մի շարք սեմինարների և դասընթացների։ Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատում է 2025 թվականի սեպտեմբերից։