5-րդ դասարանի ճամփորդները

Այս անգամ 5-րդ դասարանցիների ուսումնական ճամփորդությունը շատ բազմաբովանդակ էր և բաղկացած էր մի քանի մասից։

Մաս1։ «Այբ» դպրոցում

Նախ և առաջ աշակերտները դասղեկի և ռուսաց լեզվի ուսուցչի հետ այցելեցին իրենց համար հարազատ դարձած «Այբ» դպրոց, որտեղ «Այբ» դպրոցի հինգերորդցիների հետ մասնակից եղան «Ազգային տոները տարբեր ժողովուրդների մոտ» համատեղ սեմինարին: Աշակերտները սահիկահանդեսների և տեսանյութերի միջոցով ներկայացրին մի շարք ազգային տոներ և ավանդույթներ, պատասխանեցին տարբեր հարցերի։ Սեմինարից հետո տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումը ավելի ամրապնդեց միջդպրոցական համագործակցությունը։

Մաս2։ Միկրոարվեստը Երևանում

Այնուհետև երեխաները հյուրընկալվեցին Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարանում։ Թանգարանում աշակերտները կարողացան տեսնել մեծն Վարպետի և իր թոռան ստեղծած և նախադեպը չունեցող միկրոարվեստի նմուշներ։ Ցուցադրած տեսաֆիլմից իմացան նաև, որ Էդուարդ Տեր-Ղազարյանը ստեղծել է նաև շատ հետաքրքիր լարային երաժշտական գործիքներ։ Աշակերտների վրա մեծ տպավորություն թողեց բազմաֆունկցիոնալ «Զենք» կոչվող նվագարանը և 120 լար ունեցող ջութակը։

Մաս3։ Ապագա անիմատորները

Ճամփորդությունը ավարտվեց «ՄուլտԱրտ+» ստուդիայում։ Վարպետաց դասի ընթացքում հմուտ անիմատորների օգնությամբ երեխաներին հաջողվեց նկարել իրենց առաջին մուլտֆիլմերը։ Նկարներին և ստեղծած մուլտֆիլմերի նմուշներին կարող եք ծանոթանալ այս տեղ՝

Այս ճամփորդության ընթացքում հինգերորդցիներին հաջողվեց նորովի բացահայտել մեր գեղեցիկ մայրաքաղաքի տեսարժան վայրերից մի քանիսը։