Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ԼԻՏ Ազդեցիկ խոսքեր 2020» մրցույթի հեռավար իրականացման նոր ընթացակարգին համապատասխան ս.թ. մայիսի 9-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ԼԻՏ Ակադեմիայի անկախ ժյուրիների խորհուրդը իրականացրել է այս տարվա մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ավելի քան 500 մասնակիցների կողմի ներկայացված հայտադիմումների մանրակրկիտ դիտարկում և բազմակողմանի գնահատում, որի արդյունքում Դիլիջանի կենտրոանական դպրոցի բոլոր մասնակիցները գրավել են մրցանակային տեղեր՝

Էլեն Շահնազարյան – 1-ին տեղ, 7-րդ դասարան

Տաթևիկ Գրիգորյան – 2-րդ տեղ, 7-րդ դասարան

Անժելա Մաթևոսյան – 1-ին տեղ, 8-րդ դասարան

Րաֆֆի Հովհաննիսյան – 1-ին տեղ, 9-րդ դասարան

Նարեկ Դավթյան – 3-րդ տեղ, 9-րդ դասարան

Մրցույթի հաջորդ՝ Ազգային եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ունեն միայն 1-ին հորիզոնականները նվաճած մասնակիցները, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները նվաճած աշակերտները օգտվելու են ծրագրի կողմից ընձեռնվող մյուս համապատասխան առավելություններից։

Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր հաղթանակներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed