Աշխարհագրական լոտոներ
Մեկը մյուսից հետաքրքիր հարցեր պարունակող, պատկերավոր քարտերով, ստեղծագործական գրավիչ լուծումներով աշխարհագրական լոտոներ, որ ստեղծվել են 6-րդ դասարանցիների կողմից։ «Աշխարհագրություն» առարկայի նախագծային այս աշխատանքը աշակերտներին հնարավորություն տվեց ստեղծել սեփական երևակայության Անտարկտիդան՝ իր սառցե գեղեցկությամբ, յուրահատուկ կենդանական աշխարհով ու զարմանալի փաստերով։ Քարտարանները ստեղծելու համար նրանք օգտվել էին ոչ միայն դասագրքից, այլև փաստագրական ֆիլմերից, որոնք դիտել էին արձակուրդների ընթացքում և շատ տպավորվել։ Արդյունքում ահա այս գունագեղ լոտոներն են, որոնք առաջինը հենց իրենք են համադասարանցիներով փորձարկում։ Խաղալը առավել գրավիչ է, երբ այդ խաղը քո ու քո ընկերների կողմից է ստեղծված։