Նոր հաղթանակ

Ուրախությամբ կիսվում ենք մեր դպրոցի սան Անժելա Մաթևոսյանի հերթական հաջողությամբ։ Անժելան քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլում ստացել է 1-ին կարգի դիպլոմ՝ իր տարիքային խմբում հավաքելով ամենաբարձր միավորները։ Բացի այդ, այս տարի մի շարք կազմակերպություններ ֆինանսավորել էին տարբեր անվանակարգերի համար, որի շրջանակներում Անժելային տրամադրվել է գումար քիմիական փորձերի տարաներ ձեռք բերելու համար,ինչպես նաև պատվոգիր «Օլիմպիադայի փորձնական փուլում ցուցաբերած խորը գիտելիքների և հմտությունների համար» անվանակարգում։ Շնորհավորում ենք Անժելային և մաղթում շարունակական հաղթանակներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed