Մեկնարկել է «Labbox» ծրագիրը

Դիլիջանի կենտրոնական դպրոցի առաքելությունն է տարածել լավագույն կրթական փորձն ու մշակույթը։ Դպրոցի յուրաքանչյուր անդամ այդ առաքելության կրողն է և իր ներդրումն է ունենում այդ առաքելությունը կյանքի կոչելու գործում։ Այս նպատակով դպրոցը Տավուշի մարզպետարանի հետ մի շարք ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Այս ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրերից է labbox-ը (շարժական լաբորատորիա, լաբորատոր փորձեր տարբեր դպրոցների աշակերտների համար)։ Օրերս կայացավ labbox ծրագրի այս տարվա առաջին հանդիպումը։ Մեզ հյուր էին եկել «Դասավանդիր առ հույս» ծրագրում ներառված արցախցի երեխաները։ Երեխաները մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին քիմիական փորձերին։ Փորձերն այնքան էին հետաքրքրել երեխաներին, որ շատերը հետաքրքրվում էին, թե որտեղից կարող են գտնել այդ քիմիական նյութերը՝ տանը այդ փորձերը նորից կրկնելու նպատակով։ Իսկ մեր դպրոցի աշակերտների համար շատ հաճելի էր կիսվել սեփական փորձով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed