Տառաբլիթների զարմանահրաշ աշխարհում

Առաջին դասարանցիները հայտնվել էին թխվածքաբլիթների, տառաբլիթների զարմանահրաշ աշխարհում:
Բոլորը հունցում էին, գնդում, գրտնակում ու կտրատում:
Վարպետաց դաս էր:
Բարի, սիրուն, հոգատար, ընկերասեր տիկին Անահիտը՝ Մարիայի մայրիկը, սիրով ներկայացնում էր անուշահամ ու անուշաբույր թխվածքաբլիթներ պատրաստելու գաղտնիքները:
Այդ օրն առաջին դասարանցիներին օգնության էր հասել մեկ ուրիշ անզուգական վարպետ ևս՝ տիկին Հասմիկը՝ Մարիի մայրիկը:
Մեր վարպետների անմիջական ցուցումներով էլ երեխաները պատրաստեցին տառաբլիթները, զարդարեցին և անուշ արեցին:
Ընտիր, համեղ, քաղցր, զվարճալի, հրաշալի, պայծառ օր էր՝ ուրախ տոն:
Մայրիկներից մեկը տեսնելով թխվածքաբլիթը՝ ասել է.
-Շատ լավ է ստացվել, սրանից հետո մեզ համար էլ կթխես:
Եթե ցանկանում եք, դուք էլ կարող եք պատրաստել այդ թխվածքաբլիթներից:
Բաղադրատոմս.
Ուրախ տրամադրություն
Սեր
Հոգատարություն
Ընկերներ
Խմբային աշխատանք:

Շնորհակալ ենք նման նախաձեռնության համար, մեր սիրելի՛ տիկին Անահիտ:
Հարգելի՛ ծնողներ, սպասում ենք այլ նախաձեռնությունների…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed