«Ռևազը և տղերքը»

Դիլիջանի պաուերլիֆտինգի բաց առաջնություն՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսների հիշատակին

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացավ Դիլիջանի պաուերլիֆտինգի բաց առաջնությունը։
«Ռևազը և տղերքը» խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր արցախյան պատերազմի մասնակիցներին։

Առաջնության կազմակերպիչ Գարիկ Թովմասյանը վստահ է, որ այս և նման միջոցառումները կնպաստեն սպորտի տարածմանը։
«Սպորտի շնորհիվ ու միջոցով մեր երեխաները կարող են ավելի ուժեղ դառնալ։ Ոժեղ մարդը վատ որակներ շատ քիչ ունի։ Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ առանց կռվելու կարողանանք խաղաղություն պարտադրել հակառակորդին»։

Առաջնությանը մասնակցում էր նաև մեր դպրոցի աշակերտ Մանվել Հարությունյանը, որը շատ բարձր արդյունք ցույց տվեց։
Շնորհավորում ենք Մանվելին ու մյուս մասնակիցներ և վստահ ենք, որ հաղթանակները կլինեն շարունակական։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed