Պատմության ուսուցիչ

  • Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 23.08.2021 թ․
  • Աշխատանքի սկիզբ՝ 2021 թ. սեպտեմբերի 1, աշխատանքը Դիլիջան քաղաքում է։

Պահանջվող հմտություններ

Մեզ կարող են դիմել այն մասնագետները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն պատմության մանկավարժության, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
  • ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից
  • ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն մեկ տարվա փորձ, մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
  • կրթությունը դիտում են ոչ միայն որպես անձ ձևավորելու միջոց, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական
  • դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային
  • մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ, հավասարակշռվածություն, հոգատարություն ու պատասխանատվություն և չեն խուսափում նորարարություններից
  • դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ արտադպրոցական փորձառական համայնքների աշխատանքներին և մասնագիտական այլ ձևաչափերով միջոցառումների, հետևում մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին
  • ունեն ժամանակի կառավարման հմտություններ
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել

Դիմելու կարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլփոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV): Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Պատմության ուսուցիչ-Անուն, ազգանուն:

Հայտերն ընդունվում են մինչև 2021 թ.-ի օգոստոսի 23-ը ներառյալ:

Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

Կազմակերպության մասին 

Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:

Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed