• Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 08.08.2021 թ․
  • Աշխատանքի սկիզբ՝ 2021 թ. սեպտեմբերի 1, աշխատանքը Դիլիջան քաղաքում է։

Պահանջվող հմտություններ

Մեզ կարող են դիմել այն մասնագետները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտում,
  • ունեն երեխաների հետ աշխատելու առնվազն մեկ տարվա փորձ,
  • լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը և մշտապես հետևում դրա ժամանակակից զարգացումներին` ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում,
  • դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային,
  • ուսումնական գործընթացում ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում և չեն խուսափում նորարարություններից,
  • տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին,
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:

Դիմելու կարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլփոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV): Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Թատերական խմբակի ղեկավար-Անուն, ազգանուն:

Հայտերն ընդունվում են մինչև 2021 թ.-ի օգոստոսի 8-ը ներառյալ:

Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

Կազմակերպության մասին 

Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:

Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu