«Տաղանդը ես եմ…»․ այս խոսքերն ասում է 1-ին դասարանի աշակերտ Լևոնը, ու նրան են միանում ԴԿԴ-ի շնորհալի աշակերտները, ովքեր, հանդես բերելով իրենց օժտվածությունը տարբեր ասպարեզներում՝ երգարվեստ, փայտագործություն, պար, նկարչություն և այլն, մարտի 29-ին մասնակցեցին «ԴԿԴ-ն ունի տաղանդներ» շոու-մրցույթին։Ուրախալին այն է, որ բեմահարթակ դուրս եկան և՛ տարրական, և՛ միջին դպրոցի աշակերտները։Միջոցառումն անցավ անակնկալներով լի։Տարբեր անվանակարգերում հաղթած մասնակիցները ստացան պատվոգրեր։Դպրոցական առօրյայի մաս կազմած այս հետաքրքիր միջոցառման կազմակերպիչներն էին 9-րդ դասարանցիները։