Զատիկը հայերի ամենասիրելի տոներից է: Այն ամենալավ «պահպանված» ծեսն է:Զատիկը հարուստ է ավանդույթներով, սովորույթներով, բանահյուսական նյութով, անգամ կերակուրներով… Զատիկը բազմազան է ու բազմաբովանդակ: Սա է պատճառը, որ ծեսն ամբողջական ուսումնական աշխատանքի հնարավորություն է տալիս՝ գործունեության բոլոր ձևերով՝ լեզվագործունեություն, տեխնոլոգիա, բանահավաքություն, երաժշտական, թատրոն-խաղ…Դիլիջանի կենտրոնական դպրոցում ևս Զատկի տոնը ընդունված և սիրված բոլորի կողմից։ Այն մեզ համար համայնքով միմյանց հետ տոնը նշելու հնարավորություն է։ ԴԿԴ-ի աշակերտները ներկայացրեցին Զատկի տոնի խորհուրդը, ժողովրդական ավանդույթները, զատկական խաղերը և համեմեցին ազգային երգ ու պարով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed