Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30.06.2022 թ․
Աշխատանքի սկիզբ՝ 01.09.2022 թ., աշխատանքը Դիլիջան քաղաքում է
Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30.06.2022 թ․
Աշխատանքի սկիզբ՝ 01.09.2022 թ., աշխատանքը Դիլիջան քաղաքում է
Մեզ կարող են դիմել այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլփոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV): Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Պարի ուսուցիչ-Անուն, ազգանուն:
Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ.-ի հունիսի 30-ը ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:
Կազմակերպության մասին
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:
Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: