- Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 20.09.2022 թ․
- Աշխատանքը Դիլիջան քաղաքում է, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի փոխարեն է։
- Աշխատանքի սկիզբը 2022 թ.-ի հոկտեմբերի 1-ն է
Անգլերենի ուսուցիչ
Մասնագիտական և անձնային պահանջներ
Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.
· ունեն լեզվաբանության, մանկավարժության (օտար լեզուների դասավանդում), հաղորդակցման մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
· տիրապետում են անգլերենի հաղորդակցման հմտություններին (գրավոր և բանավոր) առնվազն C1 մակարդակին (CEFR) համապատասխան (EFL դասընթացի համար) կամ C2 մակարդակին համապատասխան (ESL դասընթացի համար)
· ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն երեք տարվա փորձ, մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
· կրթությունը դիտում են ոչ միայն որպես անձ ձևավորելու միջոց, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական
· դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային
· մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ, հավասարակշռվածություն, հոգատարություն ու պատասխանատվություն և չեն խուսափում նորարարություններից
· դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ արտադպրոցական փորձառական համայնքների աշխատանքներին և մասնագիտական այլ ձևաչափերով միջոցառումների, հետևում մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
· տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին
· ունեն ժամանակի կառավարման հմտություններ
· համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել
· պատրաստ են համագործակցել մյուս ուսուցիչների հետ՝ անհրաժեշտության դեպքում թարգմանելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ որոշ նյութեր:
Դիմելու կարգը
Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլ. հասցեին ուղարկել՝ ինքնակենսագրություն (CV):
Փաստաթղթերը կարող եք ուղարկել հայերեն կամ անգլերեն։ Նամակի բովանդակության տողում նշեք պաշտոնի անունը և Ձեր անունը՝ Անգլերենի ուսուցիչ_Անուն, Ազգանուն։
Հայտերն ընդունվում են մինչև 20.09.2022 թ. ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:
Կազմակերպության մասին
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:
Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: