Ու թո՛ղ Հայաստան աշխարհում խինդ ու ծիծաղը թնդա Հայոց քաղաքներում, դաշտերում, լեռներում ու թո՛ղ հասնի այն խաղաղ ու կապույտ երկնքին, հասնի տիեզերքին: Եվ թո՛ղ բոլորն իմանան, որ Հայաստանը ու հայը կան՝ աճում են, ապրում, ծաղկում, բարգավաճում ու արարում, անկախ իրենց ճանապարհին ի հայտ եկած դժվարություններից:
Շնորհավոր անկախությունդ մեր հա՛յ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ մեր մա՛յր Հայաստան…