Ընկեր Դավիթը նրանց համար ոչ միայն ուսուցիչ է, այլև ընկեր, նրա հետ երեխաները զրուցում են համակարգչային աշխարհի նորություններից, իրենց սիրելի ֆիլմերից, հարցեր ուղղում ամենատարբեր թեմաներից։ Ընկեր Դավիթն էլ սիրով պատասխանում է նրանց, ու ինքն էլ մշտապես սովորելու գործընթացում է։ Կարող ենք փաստել, որ ուսուցիչ-աշակերտ ներդաշանակ հարաբերությունները ձևավորում են այն միջավայրը, ուր յուրաքանչյուր ոք նախաձեռնող է և պատրաստ սեփական փորձառությունը կիսելու և դիմացինի տվածը ընդունելու համար։
Դավիթ Հովհաննիսյան
Ինֆորմատիկա, ՏՀՏ, Ռոբոտաշինություն․ այս 3 առարկաները Դիլիջանի կենտրոնական դպրոցում դասավանդում է ընկեր Դավիթը, ում աշակերտներով շրջապատված կարող ենք տեսնել և՛ դասերի, և՛ դասամիջոցների ժամանակ։