Սեմինարը հագեցած էր տեսագործնական մոտեցումներով, տպավորիչ մանրամասներով և օգտակար խորհրդատվությամբ: Բժշկական մասը ներառում էր արյունահոսության, կոտրվածքների, ուշագնացության, այրվածքների և այլ վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին բուժօգնության կազմակերպման, նշված վնասվածքների ենթատեսակների տարբերակման, նշանների արտահայտման, հակացուցումենրի մասին տեղեկություններ և կատարվող քայլերի գործնական ներկայացում: Հոգեբանական խորհրդատվությունն ուղղված էր արտակարգ իրավիճակներում անձի հակազդումներին, սթրեսային, հետսթրեսային վիճակներին և առաջնակի հոգեբանական աջակցության մոտեցումներին: Ակտուալ հարցերից էր երեխաների հոգեվիճակի կայունացման, նրանց կողմից հնչող հարցերին, տրամադրությանը արձագանքելու վերաբերյալ խորհրդատվությունը, ինչպես նաև մի քանի գործնական վարժանքների, խաղային և արտթերապևտիկ տեխնիկաների մատուցումը լսարանին:
Սեմինարը նախատեսված էր ծնողների և դպրոցի անձնակազմի համար: Հրավիրված ունկնդիրների շարքում էր նաև ք. Դիլիջանի Վ.Անանյանի անվան Թիվ 5 հիմնական դպորցի բուժքույրը: Մասնագետները պատրաստակամությամբ պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Միջոցառման կարևորությանն իր լուսաբանմամբ անդրադարձել է նաև Ազատություն ռադիոկայանը: