«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ

Նոյեմբերի 25-ին մեր դպրոց էին այցելել «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անդամները։ Այցի նպատակն էր ներկայացնել թափոնների վերամշակման ուղիները։

Թափոնների հետ կապված խնդիրները միշտ գոյություն են ունեցել, սակայն այսօր այդ խնդիրները ավելի արդիական են դարձել։ Ստեղծվել են բազմապիսի սինթետիկ նյութեր, որոնք չեն քայքայվում և առաջացնում են հսկայական քանակի թափոններ՝ աղտոտելով մեր շրջակա միջավայրը։ Յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել և մաքուր պահել մեր շրջակա միջավայրը։ 🌿☘️

Դպրոցում տեղադրվեցին թափոնների տեսակավորման արկղիկներ, որ մեր դպրոցի աշակերտներն էլ իրենց ներդրումն ունենան այդ շատ կարևոր գործում։