«Բացահայտելով հայկական զարդարվեստի գաղտնիքները»

Այս տարի Դիլիջանի կենտրոնական դպրոցը ևս մասնակցեց տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառմանը՝ Digitec2022-ին։  Ցուցահանդեսին մեր դպրոցը ներկայացավ Արվեստ, Քիմիա, ՏՀՏ և Գիտություն առարկաների համատեղ նախագծերով։

«Բացահայտելով հայկական զարդարվեստի գաղտնիքները» նախագիծը իրականացվում է Դիլիջանի կենտրոնական դպրոցի ուսումնական ծրագրի շրջանակներում՝ արվեստի դասընթացին ընդգրկված միջին դպրոցի աշակերտների մասնակցությամբ։Այն նախագծային ուսուցման հաջողված օրինակ է, որի շրջանակներում աշակերտները ստանում են կիրառական գիտելիքներ «Քիմիա» և «Արվեստ» առարկաներից՝ արվեստի միջոցով յուրացնելով քիմիական բարդ պրոցեսների առանձնահատկությունները և քիմիայի շնորհիվ ստանալով մետաղի գեղարվեստական մշակմամբ ստացված հայկական զարդեր։ 7-9-րդ դասարանների աշակերտներից կազմված խումբը ամիսներ շարունակ աշխատում է արույր մետաղով, սովորում կիրառել ոսկերչական գործիքները, նախշազարդել՝ օգտվելով Ա․ Քյուրքչյանի գրքերից։

Այսպիսով, էսքիզից մինչև պատրաստի արտադրանք ճանապարհը հաղթահարված է, իսկ արդյունքում աշակերտները գիտեն, թե ինչպես կարելի է օգտվել սկզբնաղբյուրից՝ ստանալով սեփական էսքիզը, ինչպես քայքայել մետաղը, օգտագործել էլեկտրոլիզը զարդերի պատրաստման համար և հայկական զարդագործությանն առնչվող շատ այլ նուրբ գաղտնիքներ, որի շնորհիվ ցուցադրման համար պատրաստ են հայկական զարդարվեստի յուրօրինակ նմուշներ։ Այդ նմուշները ստեղծված են մի օրինակից, իսկ դրանց վերաբերյալ ինֆորմացիան ամրագրված է QR կոդերով, և ցանկացած պահի կարելի է դրանք ընթերցել կայքում։ Ի դեպ, կայքը նույնպես առկա է աշակերտների գործուն ջանքերի շնորհիվ։ Հավելենք, որ միջառարկայական կապ ապահովող այս նախագիծը շահույթ չի հետապնդում, իսկ դրա շնորհիվ ստացած գիտելիքներն ու հմտություններն արդեն իսկ դպրոցի աշակերտների համար անգնահատելի են։

«Բացահայտելով հայկական զարդարվեստի գաղտնիքները» նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել ԴԿԴ արվեստի ուսուցչուհի Հասմիկ Սողոմոնյանի և քիմիայի ուսուցչուհի Գայանե Մինասյանի ղեկավարությամբ։

Կայքի ստեղծման հարցում աջակցել է ՏՀՏ ուսուցիչ Դավիթ Հովհաննիսյանը։

Թեմա՝ «Բջջի կառուցվածքը, օրգանոիդները և կառուցվածքային առանձնահատկությունները»։

Նպատակը՝ ուսումնասիրել բջջի կառուցվածքը և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման միջոցով ստեղծել մոդել, որտեղ մեծ չափերով կներկայացվի բջջի օրգանոիդները և QR կոդում տեղադրված կլինի տվյալ օրգանոիդի մասին տեղեկություն։

Վերջնարդյունքը՝ աշակերտները կզարգացնեն իրենց գիտելիքները բջջի մասին և, սովորելով լազերային կտրիչ սարքեր՝ Lqser cutter CNC և 3D printer -ի հետ աշխատելու հմտությունները, կիրագործեն իրենց առջև դրված խնդիրները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed