Գարիկ Թովմասյանը Դիլիջանի կենտրոնական դպրոցում շուրջ տասը տարի լողի դասեր է տալիս։ Լողն այն սպորտաձևերից է, որն անմիջականորեն առնչվում է առողջությանը, ինչպես նաև  նպաստում  թե’ ֆիզիկական և թե’ մտավոր զարգացմանը։

Նրա դասերի ընթացքում աշակերտները ծանոթանում են տարբեր լողաոճերի։

Իսկ տարվա վերջում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները մրցում են` մասնակցելով  դպրոցում արդեն ավանդույթ դարձած Շավարշ Կարապետյանի անվան մրցաշարին։ 
Ուսուցչի խոսքերով՝ մրցաշարը նպատակ ունի երեխաներին ծանոթացնել լեգենդար մարզիկի գործին, երբ նա, առանց  վարանելու զոհաբերելով իր սպորտային կարիերան, փրկեց մարդկային բազում կյանքեր։ 

Հաճելին զուգորդելով օգտակարի հետ` Գարիկ Թովմասյանը կարողանում է իր աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնել լողի հանդեպ և սովորեցնել տարբեր լողաոճեր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed