Արվեստի նախագծերի ցուցադրություն

Այսօր կայացավ ԴԿԴ-ի արվեստի նախագծերի ցուցադրության բացումը։

Օրվա ընթացքում ականատես եղանք տարբեր առարկաներից տարբեր նախագծային աշխատանքների ցուցադրության։

Նախ դիտեցինք դպրոցի 10-ամյակին նվիրված փոքրիկ տեսաֆիլմ, որին հաջորդեցին երաժշտական ինքնատիպ կատարումներ, ապա շրջելով սրահում` ծանոթացանք արվեստի նախագծերի արդյունքներին։

Կարևորն այն է, որ ինչ լսեցինք և տեսանք այսօր դպրոցում, բոլորը սիրով պատրաստված էին մեր դպրոցի սաների կողմից։
Սրահով շրջելուց և նախագծերին ծանոթանալուց հետո ունեցանք անմիջական զրույց հայտնի հյուրերի `նկարիչ Աննա Սողոմոնյանի, երգահան Լիլիթ Բլեյանի, դերասանուհի Տաթև Հովակիմյանի, Դիլիջանի ժողարվեստի թանգարանի տնօրեն Գևորգ Մակվեցյանի և ԴԿԴ հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Մեհրաբյանի հետ։
Միջոցառումը շատ հագեցած էր, և բոլորը կիսվեցին իրենց տպավորություններով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed