ԴԿԴ-ի 10-րդ սերնդի շրջանավարտներ

Ասում են՝ աստղերը գերբնական ուժ ունեն, ուստի ընկնող աստղ տեսնելիս մարդիկ երազանքներ են պահում ու հավատում, որ երազանքները կկատարվեն աստղերի օգնությամբ։ Իսկ ո՞րն է գաղտնի բանաձևը, որի շնորհիվ եթերային երազանքը հնարավոր կլինի վերածել իրագործվող նպատակի։

Վերջին զանգին տիեզերական այս գաղտնիքն էին փորձում բացահայտել ԴԿԴ-ի 10-րդ սերնդի շրջանավարտները։ Դպրոցի դահլիճ տանող մուտքն անգամ աստղաշատ էր, դահլիճում տիրող տրամադրությունը՝ երազային, դահլիճում հնչող խոսքերը՝ ապագային միտված նպատակներով լի։

Միջոցառումն ընդգծված երաժշտական ուղղվածություն ուներ, շրջանավարտների կատարմամբ հնչող երգերը և պարային ելույթները հիացմունք պատճառեցին ներկաներին, իսկ բոլորի ցանկությունն ու մաղթանքը նույնն էր․ տիեզերական անսահմանության մեջ Երկիր մոլորակի մեր անկյունում խաղաղություն տիրի, և աստղաթև երազանքներն ու նպատակներն իրականություն դառնան։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed