Կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչ

«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ

Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 22.10.2023 թ․

Աշխատանքի սկիզբ՝ 01.11.2023 թ., աշխատանքը Դիլիջան քաղաքում է

Մասնագիտական և անձնային պահանջներ 

Մեզ կարող են դիմել կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.

 

· ունեն բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտում,

· ունեն երեխաների հետ աշխատելու առնվազն մեկ տարվա փորձ,

· լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը և մշտապես հետևում դրա ժամանակակից զարգացումներին` ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում,

· դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային,

· ուսումնական գործընթացում ցուցաբերում են ստեղծագործական և վերլուծական մոտեցում և չեն խուսափում նորարարություններից,

· ծանոթ են ուսուցման ժամանակակից մեթոդներին, տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին,

· տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին,

· շատ լավ գիտեն հայերեն և տիրապետում են աշխատանքային անգլերենին,

· համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:

 

Դիմելու կարգը

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլփոստի հասցեին ուղարկել 1. ինքնակենսագրություն (CV)

2. նամակ-հիմնավորում՝ «Ինչու՞ եմ ուզում դառնալ ուսուցիչ Դիլիջանի կենտրոնակա դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավելի)։

Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչ-Անուն, ազգանուն:

Կազմակերպության մասին

Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին ն «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 198 աշակերտի համար:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:

Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed