Դեկտեմբերի 9-ին «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում կայացավ Մանկավարժական մտքի փառատոնը, որի ժամանակ ուսուցիչներին հնարավորություն տրվեց ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները, նախագծերը։

Ի թիվս 500 մասնակիցների և 200 խոսնակների, մասնակցեցին և որպես խոսնակ ներկայացան նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցի ուսուցիչները։

Մեր ուսուցիչները ներկայացրեցին հինգ հաջողված նախագիծ, որպես խոսնակ հանդես եկավ վեց ուսուցիչ։ Մեր նախագծերը բավականին դրական արձագանք ստացան գործընկեր ուսուցիչների կողմից, ինչն էլ մի շարք նոր համագործակցությունների հիմք ստեղծեց։ Փառատոնի ընթացքում ուսուցիչներին օգնում էին մեր դպրոցի աշակերտները, որոնք աչքի ընկան ակտիվությամբ և արժանացան մասնակից բազմաթիվ ուսուցիչների բարձր գնահատականին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed