«Սասունցի Դավիթ էպոսը շախմատային աշխարհում»

Ինչպիսին կլինեին «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսները, եթե հայտնվեին իմաստուն խաղի՝ շախմատի աշխարհում։ Շախմատի ուսուցիչ ընկեր Վահրամի մոտ Դավիթն ու Մելիքը ներկայացնում են երկու արքայություններ, որոնք կռվի են ելնում միմյանց դեմ՝ կենաց ու մահու կռիվ տալու։

Սա թերևս դպրոցում հայտարարված էպոսի ամսվա ընթացքում ստեղծված ամենահետաքրքիր նախագծերից էր։ «Սասունցի Դավիթ էպոսը շախմատային աշխարհում» նախաձեռնությունը սկիզբ առավ 4-րդ դասարանի աշակերտներից մեկի փայլուն անալոգիայով էպոսի և շախմատի միջև։

Դասարանը գտավ կապող օղակ էպոսի, շախմատային աշխարհի և մեր առօրյայի միջև։ Բերեց մարտավարական հնարքների օրինակներ (զոհաբերության և այլ․․․) և ցույց տվեց, որ բարի գործողությունները կարող են լինել վարակող և տարածվող (տեսագրությունում՝ 5։00 – 5։07 րոպեին)։ Օգտագործելով շախմատային պատմության և անգլերեն լեզվի իմացությունները՝ երեխաները կարողացան դուրս գալ ստանդարտներից և մեկ խաղաքարով մարմնավորեցին միանգամից մի քանի հերոսների։ 

Էպոսի վերջնամասում դասարանը հայտնվում է Ագռավաքարի՝ Մհերի Դռան մոտ և առաջարկում Փոքր Մհերին ժայռից հանելու իր տարբերակը․

«Մենք չենք սպասի նրան, 

Մենք կլցնենք աշխարհը բարի գործերով։ 

Ու Փոքր Մհեր կտեսնի, որ ժառանգ ունի երկրի վրա։ 

Մեկ էլ՝ ժայռից, թե հողից դուրս կգա մի օր։» 

Добавить комментарий

Ваш эл. адрес не будет опубликован. Обязательные поля помечены *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed