Տիեզերագնացի օրվան նվիրված միջոցառումը հաճելի խառնաշփոթ և իրարանցում էր առաջացրել Դիլիջանի կեենտրոնական դպրոցում։ Ամեն ինչ, կարծես, տիեզերական լիներ, անսահման տարածության անկշիռ գրկում ամեն ինչ պարզ ու հեշտ էր թվում, ամեն ինչ հասկանալի և միաժամանակ առեղծվածային։ Միջոցառումը և՛ ուսանելի էր, և՛ տեղեկատվական, ինչպես նաև աշակերտները միջոցառման շրջանակներում կարողացան մի պահ իրենց զգալ այն աննկուն քաջությամբ օժտված մարդկանց փոխարեն, ովքեր ժամանակին խախտել են անհայտի գաղափարախոսությունը՝ ոտք դնելով անսահմանություն։
Տիեզերագնացի այս օրը մեր բոլորի ձայները միավորվել էին՝ հարգանքի տուրք մատուցելով անհայտությունն ուսումնասիրող անհատներին։