Դասվարի օգնական

«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ

 Աշխատանքի վայրը՝ ք. Դիլիջան, Մոլդովական 77

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2024 թ. սեպտեմբերի 15

Աշխատանքի սկիզբը՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետ

Մասնագիտական և անձնային պահանջներ 

Մեզ կարող են դիմել բոլոր այն անձինք, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

 

  • ունեն բարձրագույն կրթություն` համապատասխան ոլորտում (տարրական դասարանների դասվար).
  • մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում.
  • դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային.
  • պատրաստ են աշխատելու միաժամանակ չորս դասվարների և չորս տարիքային խմբի հետ՝ տարբեր հետաքրքիր նախագծերի շուրջ.
  • ունեն մինչև տասը տարեկան երեխաների հետ աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ.
  • իրենց աշխատանքն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ և չեն խուսափում նորարարություններից.
  • գերազանց տիրապետում են հաղորդակցման հմտությունների (գրավոր և բանավոր).
  • լավ են տիրապետում հայերենին, ռուսերենին և անգլերենին.
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝ Microsoft Օffice և այլն).
  • տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին.
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:

Դիմելու կարգը

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am  էլփոստի հասցեին ուղարկել՝

1․ինքնակենսագրություն (CV),

2․նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում աշխատել Դիլիջանի կենտրոնական դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավել)։

Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ. Սեպտեմբերի 15ը ներառյալ: Նամակի վերնագիր տողում նշեք պաշտոնը և անուն ազգանուն՝ Դասվարի օգնական_անուն, ազգանուն։ Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

 

Կազմակերպության մասին

 Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:

Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed