Արևիկ Մկրտչյան
Արևիկ Մկրտչյանը գերազանցության դիպլոմով ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժինը՝ դիզայներ մասնագիտական որակավորմամբ: 2009 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի դիզայնի բաժնում՝ դասավանդելով մի շարք մասնագիտական դասընաթացներ՝ գունատեսություն, կոմպոզիցիայի հիմունքներ, էսքիզավորման տեխնիկա, դիզայն նախագիծ, բնագավառի հիմնախնդիրներ և այլ դասընթացներ։ Հեղինակ և համահեղինակ է մի շարք մասնագիտական դասընթացների, գիտական հոդվածի և պորտֆոլիո դասընթացի մեթոդական ձեռնարկի: Ղեկավարել է գրաֆիկական դիզայն և արդյունաբերական դիզայն կրթական ծրագրերի ավարտական 25 աշխատանք:
2020-2022 թթ. դասախոսել է Հայաստանի Եվրոպական համալսարանում: 2022 թվականից Հ. Կոջոյանի անվան արվեստի դպրոցում աշխատում է որպես դիզայնի ուսուցիչ: Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատում է 2024 թվականի սեպտեմբերից։