Հանդիպում Հրաչ Մարտիրոսյանի հետ

Սեպտեմբերի 30-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցը հյուրընկալեց  լեզվաբան-համեմատաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի գիտաշխատող Հրաչ Մարտիրոսյանին, ով հանդես եկավ «Հայոց լեզվի ակունքները. հայոց լեզվի և մշակույթի պատմության հիմնահարցեր» թեմայով դասախոսությամբ։

Բանախոսը ներկայացրեց հայոց լեզվի բառապաշարի փոփոխությունները, անդրադարձավ լեզվական այն իրողություններին, որոնք կատարվել են դարերի ընթացքում։ Ակնառու օրինակներով ցույց տվեց այն կապերը, որոնք առկա են հայոց լեզվի և հնդեվրոպական լեզվաընտանիքի մյուս լեզուների միջև։ Բանախոսը հանգամանալից պատասխանեց նաև ներկաների հարցերին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed