Հոկտեմբերի 9-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի ուսուցիչները 9-րդ դասարանի աշակերտների հետ ուսումնական ճամփորդություն կատարեցին 9-12-րդ դարերում Գեղարքունիքի մարզում կառուցված հնագույն Գետիկավանք, որը, իր վարդագույն քարե կառուցվածքի պատճառով, հայտնի է նաև Կարմիր եղցի անունով: Այս ճամփորդությունը դպրոցի մենթորական ծրագրի մի մասն էր, որի նպատակն էր աշակերտներին մոտեցնել իրենց մշակութային ժառանգությանը:
Գետիկավանքը ուշագրավ հուշարձանային համալիր է, որը բաղկացած է եկեղեցիներից, ժամատնից և միաբանության շենքերից։ Հայ ականավոր գիտնականներից Մխիթար Գոշը մեծ դեր է խաղացել վանքի պատմության մեջ։ Այն բանից հետո, երբ երկրաշարժից ավերվեց Գետիկի սկզբնական վանքը, Գոշը նոր վայր գտնելու խնդրանքով դիմեց Զաքարյան իշխաններ Զաքարեին և Իվանին, քանի որ հինը վերանորոգման ենթակա չէր: Իշխանները հատկացրեցին Տանձուտի հովիտը, որտեղ կառուցվել է Նոր Գետիկ վանքը, որը հետագայում վերանվանվել է Գոշավանք՝ ի պատիվ Մխիթար Գոշի։
Ճամփորդությունը աշակերտներին ոչ միայն հնարավորություն ընձեռեց ուսումնասիրելու այդ կարևոր պատմական և հոգևոր վայրը, այլև ընդգծեց հայկական մշակույթի կարևորությունը և Մխիթար Գոշի նման գործիչների ներդրումը դրա պահպանման և վերակառուցման գործում: