Վիկտորինաները հանդիսանում են ուսումնառության այլընտրանքային արդյունավետ միջոց, քանի որ դրանք մրցակցային և զվարճալի մթնոլորտում խթանում են սովորողների ակտիվ մասնակցությունը, նպաստում են սովորողների ներգրավվածությանը և մոտիվացիայի բարձրացմանը: Այս մոտեցումը նպաստում է գիտելիքների ավելի լավ յուրացմանը և երկարատև հիշողության մեջ պահպանմանը, քանի որ սովորողները ստիպված են լինում արագ մտածել և կիրառել իրենց գիտելիքները: Վիկտորինաները զարգացնում են նաև թիմային աշխատանքի հմտությունները և ստեղծում են դրական փոխհարաբերություններ աշակերտների միջև:
Ահա այս նպատակով էլ փետրվարի 12-ին ԴԿԴ-ում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ- մրցույթ 5-7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ։