Ջերմությամբ և հոգատարությամբ լի նախագծային աշխատանք հինգերորդ դասարանի կողմից։
Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Ավետման և մայրության ու գեղեցկության տոն։ Հինգերորդ դասարանի աշակերտները, ի նշան գնահատանքի և մեծարման, Ֆաբ Լաբ-ում նախագծեցին, պատրաստեցին և դպրոցում աշխատող բոլոր կանանց և իրենց մայրիկներին նվիրեցին գարնանային ծաղիկների տեսքով հեղինակային զարդեր։ Պատրաստման ողջ ընթացքը՝ տեսանյութում։