ԴիջիԿոդ 2025

Ապրիլի 12-ին կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Արդեն 10-րդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակն է խրախուսել և զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը: «ԴիջիԿոդ»-ը դարձել է նաև արդյունավետ հարթակ, որտեղ Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարարական գաղափարներով։ Մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 1600 աշակերտ մայրաքաղաքից, բոլոր մարզերից, Ջավախքից, Քուվեյթից և ԱՄՆ-ից: Հանրապետական եզրափակիչ փուլ հասավ 108 մասնակից։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Կրիայ» օլիմպիադայի կրտսեր տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Գրիգ Ժամհարյանը։

Շնորհավորում ենք Գրիգին և ուսուցիչ Դավիթ Հովհաննիսյանին հաղթանակի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed