Ապրիլի 11-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտներն այցելեցին Դիլիջանի միջազգային դպրոց՝ մասնակցելու երկու դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված սպորտլանդիային։ Խաղն անցավ ջերմ մթնոլորտում՝ փոխադարձ հարգանքի, խանդավառության և թիմային ոգու ուղեկցությամբ։ Այն լի էր հետաքրքիր պահերով, ժպիտներով և անկեղծ ուրախությամբ։ Երեխաները ոչ միայն մարզական հմտություններ ցուցադրեցին, այլև նոր ընկերներ ձեռք բերեցին։