Իջևանի համար 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մանկավարժական մտքի փառատոն» միջոցառումը, որն իրականացվում է «Գլոբալ Բրիջ Դպրոց»-ի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցը՝ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված 9 հետաքրքիր և բազմաբնույթ նախագիծ։
Դպրոցի ուսուցիչները և աշակերտները հանդես եկան որպես խոսնակներ՝ ներկայացնելով յուրաքանչյուր նախագծի նպատակը, առաջադրված խնդիրը, իրականացման փուլերը, առկա դժվարությունները, ինչպես նաև վերջնական արդյունքներն ու ձեռքբերումները։ Ներկայացված աշխատանքները արժանացան բազմաթիվ դրական արձագանքների այցելուների կողմից, ովքեր ընդգծում էին նախագծերի յուրահատկությունը, նորարարական բնույթը և կրթական արժեքը։ Հյուրերը հետաքրքրություն հայտնեցին նաև հետագա համագործակցության և նախագծերի արդյունքում ստեղծված նյութերին հասանելիություն ստանալու ուղղությամբ։
Փառատոնին ներկայացված նախագծերն էին․
«Առականի» – 5-րդ դասարան, նախագծի ղեկավար՝ Լիլիթ Ալիխանյան
Literary Adventures: Story-Based Activities and Games – 5-րդ դասարան, նախագծի ղեկավար՝ Լիլիթ Հարությունյան
History Box – 8-րդ դասարան, նախագծի ղեկավար՝ Հովհաննես Հարությունյան
«Արեգակնային համակարգ» – 5-րդ դասարան, նախագծի ղեկավար՝ Արմեն Ամիրխանյան
«Խելացի ակվարիում» – 9-րդ դասարան, նախագծի ղեկավար՝ Դավիթ Հովհաննիսյան
«Պյութագորաս» – 9-րդ դասարան, նախագծի ղեկավար՝ Ժաննա Մեջլումյան
«Դա Վինչիի կամուրջ» – 8-րդ դասարան, նախագծի ղեկավար՝ Նարինե Հովհաննիսյան
«Միանդամներ և բազմանդամներ» – 7-րդ դասարան, նախագծի ղեկավար՝ Նարինե Սարգսյան
«Մարդու օրգան համակարգեր» – 6-րդ դասարան, նախագծի ղեկավար՝ Լիլիա Ալոյան
Դիլիջանի կենտրոնական դպրոցը շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին այս հարթակում հանդես գալու և մանկավարժական փորձի փոխանակման հնարավորության համար։